Microsoft-ի բարձրաստիճան ղեկավարների էլ. հասցեները կոտրվել են

Microsoft-ի բարձրաստիճան ղեկավարների էլ. հասցեները կոտրվել են

Microsoft-ը վերջերս բացահայտեց, որ իր կորպորատիվ համակարգերն ազգային-պետական հարձակման թիրախ են դարձել, ինչը հանգեցրել է ընկերության կիբերանվտանգության և բարձրաստիճան ղեկավարների էլ. հասցեների և կոնֆիդենցիալ նամակների գողության:

Windows-ը  հարձակումը վերագրել է ռուսական հաքերների առաջադեմ (APT) խմբին, որի առցանց գործունեությանը հետևում է որպես Midnight Blizzard /նախկինում՝ APT29, BlueBravo, Cloaked Ursa, Cozy Bear և The Dukes/:

Microsoft-ի փորձագետները սակայն, չեն բացատրել, թե քանի՞ էլ. փոստի հաշիվ է գողացվել և ի՞նչ տվյալներ են առևանգվել:

«Այս հարձակումը ընդգծում է հաքերային բազմավեկտոր արշավների շարունակական ռիսկը, որը սպառնում է բոլոր կազմակերպություններին և պետական այրերին», – ասվում է Microsoft Security Response Center (MSRC) կողմից:

 

Աղբյուրը՝ https://thehackernews.com/