Mustang Panda-ի հաքերներն ակտիվորեն կիրառում են TP-Link Router-ները

Mustang Panda-ի հաքերներն ակտիվորեն կիրառում են TP-Link Router-ները

Mustang Panda անվանումով հանդես եկող հաքերը կապված է նոր հարձակումների հետ, որոնք մասնավորապես ուղղված են եվրոպական արտաքին հարաբերությունների կառույցների դեմ:

Կիրառվող ստույգ մեթոդը ներկայումս անհայտ է, ինչպես նաև դրա օգտագործումը և մասնակցությունը իրական հարձակումներին: Ենթադրվում է, որ նախնական մուտքը հնարավոր է ձեռք է բերել անվտանգության հայտնի խոցելիությունների չարաշահման հետևանքով, որոնք թույլ են տալիս հեշտությամբ կռահել գաղտնաբառերը:

Հայտնի է, որ C++-ի վրա հիմնված Horse Shell implant-ը հարձակվողներին հնարավորություն է տալիս կատարել կամայական հրամաններ, վերբեռնել և ներբեռնել ֆայլեր, ինչպես նաև փոխանցել հաղորդագրություններ երկու տարբեր հաճախորդների միջև:

Exploit TP-Link Routers

Օգտագործվող SOCKS թունելի գաղափարն այն է, որ այն հմտորեն թաքցնի հիմնական սերվերը, քանի որ շղթայի յուրաքանչյուր հանգույց պարունակում է տեղեկատվություն միայն իրեն նախորդող և հաջորդող հանգույցների մասին:

2021 թվականին Ֆրանսիայի կիբերանվտանգության ազգային գործակալությունը (ANSSI) մանրամասնեց APT31-ի կողմից կազմակերպված հարձակումների գաղափարը (Judgement Panda կամ Violet Typhoon), որn օգտագործում էր malware-ների ընդամենը մի մասը, որը հայտնի է որպես Pakdoor (կամ SoWat):

«Բացահայտումը ևս մեկ հստակ օրինակ է չինացի հաքերների երկարաժամկետ հարձակումների մասին», – նշում են կիբերանվտանգության ոլորտի փորձագետները:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/