Կիբերանվտանգության ոլորտի փորձագետները նախազգուշացրել են Windows տարբերակի wiper malware-երի մասին, որոնք նախկինում նկատվել են նաև Linux համակարգերում:
BlackBerry-ի կողմից անվանված BiBi-Windows Wiper-երը Windows BiBi-Linux Wiper-ի մի մասն է, որը կիրառության մեջ է մտել pro-Hamas հաքերային խմբի կողմից:
Սլովակիայի կիբերանվտանգության ոլորտի ընկերությունը հիշատակել է wiper-ի հետևում կանգնած հաքերներին՝ BiBiGun անունով` նշելով, որ Windows տարբերակը (bibi.exe) նախատեսված է C:\Users դիրեկտորիայում տվյալները “.BiBi” անվամբ ֆոլդերում պահպանելու համար:
Բացահայտումները սկսվեցին հենց այն ժամանակ, երբ Security Joes-ը, որն առաջին անգամ փաստագրել է BiBi-Linux Wiper-ը, նշեց, որ «սա ավելի մեծ արշավի մասն է միայն և ուղղված է իսրայելական ընկերություններին:
Կիբերանվտանգության ընկերության փոխանցմամբ, կասկածվում է, որ հաքերային խմբի անդամներն ունեն իրանական ծագում և գործում են կոնկրետ մարտավարությամբ:
«Չնայած քարոզարշավը հիմնականում կենտրոնացած է Իսրայելի ՏՏ ընկերությունների և կառավարական սեգմենտի դեմ, այնումանայնիվ որոշ առանձին խմբեր, ինչպիսիք են՝ Moses Staff-ը, ունեն տարբեր բիզնես ոլորտները թիրախավորելու մեծ փորձ և գրանցած պատմություն», – նշում է Security Joes-ը:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/