Նոր Cuckoo macOS Spyware–ը թիրախավորում է Intel–ն ու Arm Macs-ը

Նոր Cuckoo macOS Spyware–ը թիրախավորում է Intel–ն ու Arm Macs-ը

Կիբերանվտանգության ոլորտի փորձագետները նոր stealer են հայտնաբերել, որն ուղղված է Apple macOS համակարգերին և նախատեսված է համակարգում գաղտնի գործելու համար։

Կայքերից ներբեռնված disk image file-ը պատասխանատու է «bash shell» ստեղծելու համար, որպեսզի հնարավոր լինի տվյալներ հավաքագրել այն սարքերից, որոնք տեղակայված չեն՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում:

Այն իր կայունությունը հաստատում է LaunchAgent-ի միջոցով, ինչը նախկինում կիրառվել է տարբեր malware ծրագրերի կողմից, ինչպիսիք են՝ RustBucket-ը, XLoader-ը, JaskaGO-ն և macOS-ի backdoor–երը։

Cuckoo-ն, ինչպես և MacStealer macOS–ի stealer malware–ը, նույնպես օգտագործում է osascript-ը։ Նպատակը օգտատերերին խաբելն ու համակարգում սեփական արտոնությունները սահմանելն է։

«Տվյալ malware-ը հարցումներ է կատարում կոնկրետ հավելվածների հետ կապված հատուկ ֆայլերի համար՝ փորձելով հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքել և դուրս բերել համակարգից», – նշում են փորձագետներ՝ Ադամ Քոլերը և Քրիստոֆեր Լոպեսը:

map

Բացահայտումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Apple-ը բացահայտեց CloudChat ծածկագրով մեկ այլ malware ևս, ինչն էլ վտանգում էր macOS-ի այն օգտատերերին, որոնց IP հասցեները տեղակայված չէին Չինաստանում։

« Binary-ն գործում է որպես սկզբնական dropper payload–երի տեղակայման վեկտոր, – իր զեկույցում նշում է SentinelOne-ի անվտանգության փորձագետ՝ Ֆիլ Սթոքսը։

Այնպես է ստացվում, որ այդ dropper–երը սովորաբար ներկառուցված են լինում trojanized app–երում և տարածվում են կեղծ կայքերի միջոցով:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/