Go-based նոր JaskaGO Malware-ներն որակվել է որպես վերջին միջպլատֆորմային սպառնալիք, որը ներթափանցում է ինչպես Windows, այնպես էլ Apple macOS համակարգեր:
Վերջին բացահայտումները կատարվել են AT&T Alien Labs-ի ջանքերով, որի փոխանցմամբ malware-երը «հագեցած է հրամանների լայն զանգվածով իր՝ command-and-control (C&C) server-ի հետ միասին»:
MacOS-ի համար նախատեսված արտեֆակտներն առաջին անգամ նկատվել են 2023 թվականի հուլիսին՝ նմանակելով օրինական ծրագրեր տեղադրողներին, ինչպիսին է օրինակ CapCut-ը: Malware-ի այլ տարբերակները քողարկված են որպես AnyConnect և հանդես են գալիս իբրև անվտանգության գործիքներ:
Այն նաև ի վիճակի է փոփոխել clipboard-ը՝ հեշտացնելով կրիպտոարժույթի գողությունը: Միաժամանակ փոխարինելով դրամապանակի գործող իրական հասցեները:
«MacOS-ում JaskaGO-ն իրականացնում է multi-step գործընթաց՝ համակարգում կայունություն հաստատելու համար», – նշում է անվտանգության գծով փորձագետ՝ Օֆեր Կասպին:
«JaskaGO-ն նպաստում է malware-ների տարածման տեմպերի աճող տենդենցին՝ օգտագործելով Go ծրագրավորման լեզուն», – նշում է Կասպին:
«Go-ն, որը նաև հայտնի է որպես Golang, հայտնի է իր պարզությամբ, արդյունավետությամբ և միջպլատֆորմային հնարավորություններով: Օգտագործման հեշտությունը այն գրավիչ ընտրություն և հարմար տարբերակ է դարձնում հաքերների ձեռքում, ովքեր ձգտում են կազմակերպել բազմակողմանի և բարդ հարձակումներ»:
Աղբյուր՝ https://thehackernews.com/