ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակիցը դատապարտվել է 22 տարվա (262 ամիս) ազատազրկման՝ Ռուսաստանին կոնդիցենցիալ փաստաթղթեր փոխանցելու համար։
«Այս միջադեպը պետք է սթափեցնող լինի բոլոր նրանց համար, ում վստահված է ազգային պաշտպանության տեղեկատվությունը», – նշել է ՀԴԲ տնօրեն՝ Քրիստոֆեր Ռեյը:
Դալկեն, ով 85,000 դոլար էր պահանջում իր մոտ եղած բոլոր ֆայլերը կիսելու դիմաց, պնդեց, որ տեղեկատվությունը արժեքավոր կլինի Ռուսաստանի համար և նշեց, որ Վաշինգտոն վերադառնալուն պես կկիսվի ավելի շատ կոնֆիդենցիալ փաստաթղթերով:
Այնուհետև նա ձերբակալվեց 2022 թվականի սեպտեմբերի 28-ին՝ երբ Union Station-ում նոութբուքի համակարգչի միջոցով հինգ տարատեսակ ֆայլեր փոխանցեց։ Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել 2023 թվականի հոկտեմբերին։
«Դալկեն խոստովանեց, որ դիտավորյալ կերպով ֆայլեր է փոխանցել ՀԴԲ աշխատակցին՝ մտադրությամբ, որ այդ տեղեկատվությունը կօգտագործվի Միացյալ Նահանգներին պատժելու և Ռուսաստանին օգուտ բերելու համար», – նշել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/