OpenAI-ի Bug Bounty ծրագիրն առաջարկում է մինչև $20,000 արժեցողությամբ մրցանակներ

OpenAI-ի Bug Bounty ծրագիրն առաջարկում է մինչև $20,000 արժեցողությամբ մրցանակներ

OpenAI-ը, որը հայտնի է որպես ChatGPT AI chatbot-ի ետևում կանգնած ընկերություն, իր համակարգերն անվտանգ և անխափան պահելու համար նոր bug bounty ծրագիր է թողարկել:

OpenAI-ը  համագործակցում է «Bugcrowd» անվտանգության հարթակի հետ, որտեղ տարբեր օգտատերեր կարող են կարծիք կիսել և հայտնել իրենց բացահայտված խոցելիությունների մասին «$200 – $20.000 պարգևավճարով»՝ ըստ բացայատման բացառիկության:

Ծրագիրը չի ներառում մոդելի անվտանգության  հետ կապված խնդիրները, որոնց առկայության դեպքում chatbot-ին առաջարկվում է ստեղծել վնասակար կոդ: Ընկերությունը նշել է, որ «այդ խնդիրների լուծումներն ենթադրում են լայնածավալ հետազոտություններ և ներդրումներ»:

OpenAI-ին  հանձնարարվել է նաև ներդնել տարիքային ստուգման համակարգ: Նպատակը 13 տարեկանից ցածր օգտատերերին զտելն է և 13-ից 18 տարեկան օգտատերերի համար ծնողների համաձայնությունը ստանալը:

Օգտատերերը և ոչ օգտատեր հանդիսացող անձինք կարող են բողոքարկել և պահանջել «շտկել իրենց անձնական տվյալները» այն դեպքերում, երբ դրանք սխալ են գեներացվել ծառայության կողմից, կամ որպես այլընտրանք՝ առհասարակ ջնջել տվյալները ընդհանուր հարթակից:

Ըստ Garante-ի, ոչ օգտատերերին հետագայում կտրամադրվեն մատչելի գործիքներ՝ իրենց անձնական տվյալները OpenAI-ի ալգորիթմներով մշակելու համար:

 

Աղբյուրը՝ https://thehackernews.com/