PAN-OS-ի խոցելիությունը հարձակումների թիրախում է

PAN-OS-ի խոցելիությունը հարձակումների թիրախում է

Palo Alto Networks-ը նախազգուշացնում է GlobalProtect gateway–երում կիրառվող PAN-OS ծրագրաշարի վրա ազդող կրիտիկական խոցելիության մասին։

Որակվելով որպես CVE-2024-3400, խոցելիությունը CVSS կատալոգում 10.0 գնահատման միավորն ունի, ինչն էլ խոսում է դրա առավել բարձր խստության մասին։

«Palo Alto Networks PAN-OS–ի GlobalProtect գործառույթում հրամանների injection–ը  unauthenticated հաքերներին կարող է թույլ տալ կամայական կոդ գործարկել firewall-ում», – նշում է ընկերության կողմից տարածված զեկույցում։

Խոցելիությունն ազդում է PAN-OS-ի հետևյալ տարբերակների վրա՝

– PAN-OS < 11.1.2-h3
– PAN-OS < 11.0.4-h1
– PAN-OS < 10.2.9-h1

Ընկերության փոխանցմամբ խոցելիությունը կիրառելի է միայն firewall–երի վրա, որոնք ունեն ինչպես GlobalProtect gateway  (Network > GlobalProtect > Gateways), այնպես էլ կոնֆիգուրացիաներով միացված սարքերի telemetry (Device > Setup > Telemetry)։

Բացահայտումների շարքը մեկնարկեց այն ժամանակ, երբ ազգությամբ չինացի հաքերներն ավելի զարգացրեցին zero-day–ի ընթացքը, ինչն էլ ազդում է՝ Barracuda Networks-ի, Fortinet-ի, Ivanti-ի և VMware-ի վրա նպատակ ունենալով մշտական մուտք ստանալ դեպի ներքին համակարգեր և գաղտնի backdoor–եր տեղադրել։

 

Աղբյուրը՝ https://thehackernews.com/