Patchwork հաքերները թիրախավորում են չինական հետազոտական կազմակերպությունները

Patchwork հաքերները թիրախավորում են չինական հետազոտական կազմակերպությունները

«Patchwork» անվամբ հանդես եկող հաքերային խմբի գործողությունները նկատվել են Չինաստանի համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների շրջանում:

Ըստ KnownSec 404 Team-ի, հարձակման ժամանակ փորձ է արվել «EyeShell» backdoor-ի կիրառումը:

Patchwork-ը, որը հանդես է գալիս նաև՝ Operation Hangover և Zinc Emerson անուններով, կասկածվում է որպես հաքերային խումբ, որը գործում է Հնդկաստանի հովանավորության ներքո: Խումբը կազմավորվել և գործում է 2015 թվականի դեկտեմբերից:

Այս տարվա մայիսի սկզբին Meta-ն բացահայտեց, որ 50 օգտահաշիվ է ջնջել Facebook-ից և Instagram-ից, որը գործել է Patchwork-ի կողմից և օգտագործել է Google Play Store-ում վերբեռնված հաղորդագրությունները՝ հավաքագրելով Պակիստանում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Շրի Լանկայում, Տիբեթում և Չինաստաում գտնվող օգտատերերի տվյալները:

EyeShell Backdoor

Secureworks-ի կողմից փոխանցված տվյալների համաձայն մի շարք նոր հարձակումներ են նկատվել ուղղված՝ Հնդկաստանի իրավապաշտպաններին, գիտնականներին և իրավաբաններին:

Կիբերանվտանգության ոլորտի ընկերությունը մանրամասնեց նաև ֆիշինգային հարձակումների ևս մի հատված, որը կազմակերպվել էր Bitter կոչվող հաքերային խմբի կողմից և ուղղված էր օդատիեզերական, ռազմական խոշոր ձեռնարկություններին:

Հարավային Ասիայի հաքերները նախկինում հայտնաբերվել էին նաև Չինաստանի միջուկային էներգիայի արդյունաբերությունը թիրախավորելու համար:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/