PIILOPUOTI Dark Web Drug Marketplace-ը ոչնչացվել է

PIILOPUOTI Dark Web Drug Marketplace-ը ոչնչացվել է

Ֆինլանդիայի իրավապահ մարմինները հայտարարել են PIILOPUOTI-ի՝ dark web drug marketplace-ի ոչնչացման և ապամոնտաժման մասին, որը 2022 թվականից ի վեր մասնագիտացված էր թմրամիջոցների և թմրանյութերի անօրինական առևտրի մեջ:

Գործակալությունը հայտնել է, որ կայքում վաճառվող թմրանյութերը մաքսանենգ ճանապարհով արտերկրից տեղափոխվել են Ֆինլանդիա: Քրեական հետաքննությունն ընթանում է Գերմանիայի և Լիտվայի միջազգային գործընկերների,  Europol և Eurojust-ի հետ համատեղ:

Կիբերանվտանգության ոլորտի ռումինական Bitdefender ընկերության փոխանցմամբ,  PIILOPUOTI-ի բռնագրավման համար լրացուցիչ աջակցություն է ցուցաբերվել:

«Այս գործողությունը հանրային և մասնավոր հատվածի ռեսուրսները միավորելու և միասին աշխատելու վառ օրինակ է՝ անօրինական online գործողությունները խափանելու համար: Հաքերները պետք է ի վերջո հասկանան, եթե նրանք գտնվում են միջազգային ընկերությունների վերահսկման թիրախում, նրանք ի վերջո  կենթարկվեն պատասխանատվության և կազատազրկվեն»:

Վերահսկման ակտիվ ընթացքը տրվեց այն ժամանակ, երբ իրավապահ մարմինները միավորեցին իրենց ջանքերը՝  ստվերային շուկաները ապամոնտաժելու համար, ինչպիսիք են՝ Genesis Market-ը և Lolek bulletproof hosting ծառայությունը: 2023 թվականի մայիսին նախաձեռնած գործողությունների արդյունքում ձերբակալվեց 288 վաճառող, որոնք, ենթադրաբար, ներգրավված էին մենաշնորհային շուկայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/