Ռուս հաքերը դատապարտվել է TrickBot Malware-ը ստեղծելու համար

Ռուս հաքերը դատապարտվել է TrickBot Malware-ը ստեղծելու համար

ԱՄՆ արդարադատության նախարարությունը (DoJ) հայտարարել է, որ Ռուսաստանաբնակ հաքերը մեղավոր է ճանաչվել՝ TrickBot Malware-ի մշակման և ներդրման մեջ ունեցած իր դերի համար։

40-ամյա Վլադիմիր Դունաևը ձերբակալվել է Հարավային Կորեայում:

«Դունաևը մշակել է browser-ի համապատասխան փոփոխություններն ու գործիքները, որոնք օգնել են հավատարմագրերի հավաքագրմանը և տվյալների կորզման գործընթացներին»: նշում է DoJ-ը:

Բացահայտումն արվեց այն ժամանակ, երբ Միացյալ Թագավորության և ԱՄՆ կառավարությունները պատժամիջոցներ կիրառեցին 11 անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են TrickBot կիբերհանցագործությունների խմբի մաս լինելու մեջ:

TrickBot-ը, որը 2016 թվականից սկել է գործել որպես banking trojan, վերածվել է բազմաֆունկցիոնալ գործիքի և սկսել է հանդես գալ որպես payload-ային հարձակումների սկզբնական ransomware-ի facilitator:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո և՛ Conti-ն, և՛ TrickBot-ը մեծ հարված կրեցին: Սա հանգեցրեց տվյալների զգալի արտահոսքերի և հանգեցրեց Conti-ի փակմանն ու բազմաթիվ այլ խմբերի կազմալուծմանը:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/