Signal app-ը օգտատերերին թույլ է տալիս կոնֆիդենցիալ պահել իրենց հեռախոսահամարները

Signal app-ը օգտատերերին թույլ է տալիս կոնֆիդենցիալ պահել իրենց հեռախոսահամարները

End-to-end գաղտնագրված (E2EE) հաղորդագրությունների Signal app-ի փոխանցմամբ այն նոր գործառույթ է օգտագործում, որն օգտվողներին թույլ է տալիս յուրահատուկ username կիրառել և պաշտպանել իրենց էջում տեղ գտած կոնֆիդենցիալ տվյալները:

«Եթե դուք օգտագործում եք Signal app-ը, ապա ձեր հեռախոսահամարն այլևս տեսանելի չի լինի բոլոր նրանց համար, ում հետ զրուցում եք», – նշել է Signal-ի՝ Ռանդալ Սարաֆան:

Այլ կերպ ասած, username-ի հարցի կարգավորումը chat հարթակում խոսակցություններ սկսելու անանուն միջոց է, որտեղ առանց հեռախոսահամարները կիսվելու հնարավոր է կոմունիկացիա վարել: Գործառույթը միացված է և այլևս ակտիվ է:

Signal Username

Այս երկու տարբերակները կարող են փոխարկվել հետևյալ քայլերի միջոցով՝

  • Settings > Privacy > Phone Number > Who Can See My Number > Everybody / Nobody
  • Settings > Privacy > Phone Number > Who Can Find Me By Number > Everybody / Nobody

«Ձեր հեռախոսահամարն այլևս տեսանելի չի լինի այն մարդկանց շրջանում, ում հետ զրուցում եք Signal-ով, քանի դեռ նրանք չունեն այն իրենց հեռախոսի կոնտակտներում», – նշում է Սարաֆան:

«Դուք նաև կկարողանաք կարգավորել կոնֆիդենցիալության հարցը՝ սահմանափակելու համար, թե ով կարող է Signal-ում ձեզ գտնել ձեր իսկ համարով»:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/