Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովը (DPC) TikTok-ին տուգանել է 345 միլիոն եվրոյով (մոտ 368 միլիոն դոլար)՝ երեխաների տվյալների հետ կապված Եվրամիության տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR) խախտելու մեղադրանով:
Որոշ հիմնական բացահայտումներ ներառում են՝
– Անչափահաս օգտատերերի կողմից հրապարակված բովանդակությունը by default կերպով սահմանվել է որպես հրապարակային՝ այդպիսով թույլ տալով ցանկացած անհատի (TikTok-ով կամ առանց TikTok-ի) դիտել նյութը և նրանց ենթարկել լրացուցիչ ռիսկերի։
– Անչափահաս օգտատերերին տեղեկատվության տրամադրման թափանցիկության ձախողում
– Ստվերային գործողությունների իրականացում, որպեսզի օգտագործողները գրանցման գործընթացում և տեսանյութեր հրապարակելիս ընտրեն տեղադրվող տվյալների գաղտնիությունը:
– Family Sharing կարգավորումների խոցելիություն, որը թույլ է տվել ցանկացած չափահաս օգտատերերին իրենց հաշիվները զուգակցել այլ անչափահասների հաշվի հետ, ինչը մեծահասակ օգտատիրոջը հնարավորություն է տվել ուղիղ հաղորդագրություններով փոխանակվել 16 տարեկանից բարձր երեխաների հետ:
Իր կայքում հրապարակված հայտարարության մեջ ընկերությունը համաձայն չէ կայացված որոշման հետ և նշում է, որ քննադատությունները կենտրոնացած են երեք տարի առաջ գործող գործառույթների և կարգավորումների շուրջ, որոնք ենթարկվել են շտկումների: Իհարկե պարզ է, որ ընկերությունը մտադիր է բողոքարկել վճիռը:
Նախկինում ֆրանսիական տվյալների պաշտպանության հսկիչ կազմակերպության կողմից TikTok-ին կրկին տուգանվել էին, այս անգամ 5 միլիոն եվրոյի (մոտ 5,4 միլիոն դոլար) չափով:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/