Twitter-ի հաքերին դատապարտել են 5 տարվա ազատազրկման

Twitter-ի հաքերին դատապարտել են 5 տարվա ազատազրկման

Նյու Յորքի բնակիչ 24-ամյա Ջոզեֆ Ջեյմս Օ’Քոնորը (նույն ինքը՝ PlugwalkJoe-ն) ազատազրկման պատիժ է ստացել  այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել հանցավոր սխեմաների գործարկման մեջ: Նա ձերբակալվել է 2021 թվականի հուլիսին, Իսպանիայում:

Twitter breach-ը ամբաստանյալին և նրա հանցավոր համախոհներին թույլ է տվել չարտոնված մուտք ունենալ Twitter-ի կողմից օգտագործվող backend գործիքներին: Չարաշահելով դրանք՝ առևանգել է 130 հանրաճանաչ հաշիվներ, որոնք ծառայեցվել են կրիպտո-խաբեություն իրականացնելու համար: Արդյունքում գրանցվել է մոտ $120,000 անօրինական շահույթ:

«Համահեղինակները Twitter-ի օգտահաշիվների հասանելիությունը վաճառել են ուրիշներին», – ասել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը (DoJ):

«Օ’Քոնորը բանակցել է նաև այլ համախոհների հետ՝ Twitter-ի մի շարք օգտահաշիվներին չարտոնված մուտք ստանալու համար»:

«Գողացված կրիպտոարժույթը խարդախ ճանապարհով յուրացնելուց հետո Օ’Քոննորը և նրա համախոհները լվացել են այն տասնյակ փոխանցումների և գործարքների միջոցով: Կրիպտոարժույթի մի մասը փոխանակվել է բիթքոյնով`օգտագործելով կրիպտոարժույթի փոխանակման ծառայությունները», – նշում  է Դատախազությունը:

Օ’Քոնորի կողմից կատարված հանցագործությունների ցանկում է նաև երկու օգտատերերի կիբերհետապնդումը, ներառյալ անչափահաս օգտատիրոջ հետապնդումը:

Օ’Քոնորին, ով նշում է, որ իր հանցագործությունները «անմեղ են և անիմաստ» սպառնում է երեք տարվա վերահսկվող ազատազրկում:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/