Ubiquiti-ի նախկին աշխատակիցը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա իրեն մեղավոր է ճանաչել որպես անանուն գործող հաքեր: Ընկերությունում աշխատելու ժամանակահատվածում նա հասցրել է իրացնել գրեթե 2 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ:
37-ամյա Նիկոլաս Շարփը ձերբակալվել է 2021 թվականի դեկտեմբերին: Որպես ընկերությունում աշխատող ավագ ծրագրավորող նա օգտագործել է իր մուտքային իրավասությունը՝ գաղտնի տվյալներ հափշտակելու համար:
Շարփը, ով Ubiquiti-ում աշխատում էր 2018 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի մարտը ներառյալ, այս փետրվարի սկզբին մեղավոր ճանաչվեց: Նա մեղադրվեց այլ հանցակցի հետ միասին ընկերությունը թալանելու մեջ, ով նաև ադմինիստրատորի մուտք ուներ դեպի AWS հաշիվներ:
Ubiquiti-ը պաշտոնապես բացահայտեց դեպքի եղելությունն ու բոլոր մանրամասները 2021 թվականի հունվարին՝ նկարագրելով այն որպես «չարտոնված մուտք դեպի ընկերության տեղեկատվական որոշ կոնֆիդենցիալ համակարգեր»։ Այն նաև հորդորեց օգտատերերին փոխել իրենց գաղտնաբառերը և ակտիվացնել two-factor authentication-ը:
Շարփը դատապարտվել է երեք տարվա վերահսկվող ազատման և պարտավորվել վճարել՝ 1,590,487 ԱՄՆ դոլարի փոխհատուցում:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/