VirusTotal-ը նոր բացահայտումներ է ներկայացնում

VirusTotal-ը նոր բացահայտումներ է ներկայացնում

Բացահայտվել են VirusTotal-ին կցված ենթաբազմության տվյալները՝ ներառյալ անվանումներն ու էլ. փոստի հասցեները:

Բացահայտումն առաջին անգամ ի հայտ եկավ և արձանագրվեց Der Spiegel-ի կողմից: Այն իր մեջ բովանդակում է՝ 313 KB ծավալի, 5600 անուններից բաղկացած տվյալների բազա:

Google-ն ի վերջո հաստատեց տվյալների արտահոսքի իսկությունը և հայտնեց, որ անհապաղ քայլեր է ձեռնարկում կասկածելի տվյալները հեռացնելու համար:

«Մենք տեղյակ ենք VirusTotal հարթակում մեր աշխատակցի կողմից իրականացված քայլերի մասին», – The Hacker News-ին ատված հարցազրույցում նշել է Google Cloud-ի ներկայացուցիչը:

«Մենք ցանկն արագ հեռացրել ենք հարթակից դրա տեղադրումից ուղիղ մեկ ժամ հետո: Ինչպես նաև ուժեղացրել ենք ներքին վերահսկողությունը՝ հետագայում մեր աշխատանքային գործառույթներն ավելի արդյունավետ դարձնելու համար»:

Տվյալների շարքում ներառված են նաև այնպիսի կարևոր օգտահաշիվներ, որոնք անմիջական փոխկապակցում ունեն  ԱՄՆ պաշտոնական կառույցների հետ, ինչպիսիք են՝ Cyber Command-ը, Արդարադատության նախարարությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) և Ազգային անվտանգության գործակալությունը (NSA):

Մյուս օգտահաշիվները պատկանում են՝ Գերմանիայի, Նիդեռլանդների, Թայվանի և Մեծ Բրիտանիայի պետական գործակալություններին:

Դեռևս անցյալ տարվա դրությամբ Գերմանիայի տեղեկատվական անվտանգության դաշնային գրասենյակը (BSI) նախազգուշացրել էր VirusTotal-ի կասկածելի attachment-երի մասին` նշելով, որ դրանք կարող են հանգեցնել գաղտնի և կարևոր տվյալների բացահայտմանն ու գողացմանը:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/