VMware-ը՝ ESXi-ի, Workstation-ի և Fusion-ի անվտանգության վրա ազդող խոցելիությունները շտկելու համար պաչեր և թարմացումներ է կատարել, որպեսզի կարողանա պաշտպանել ներքին համակարգերը և դրանք հեռու պահի կոդի աղավաղումներից։
CVE-2024-22252 և CVE-2024-22253 խոցելիությունները նկարագրվել են որպես XHCI USB controller–ի bug–եր: CVSS կատալոգում Workstation-ի և Fusion-ի համար դրանք գնահատվում են՝ 9.3 միավորով, իսկ ESXi համակարգերի համար՝ 8.4 միավորով։
«ESXi-ում շահագործումը տեղի է ունենում VMX sandbox-ում, մինչդեռ Workstation-ում և Fusion-ում դա կարող է հանգեցնել կոդի կատարման հենց այն մեքենայի վրա, որտեղ տեղադրված են Workstation-ն ու Fusion-ը»:
Ant Group Light-Year Security Lab-ին և QiAnXin-ին վերագրվել են CVE-2024-22252-ի հայտնաբերման և զեկուցման փաստը: Անվտանգության գծով փորձագետներ՝ VictorV և Wei–ին վերագրվել է CVE-2024-22253–ի զեկուցման փաստը:
Broadcom-ին պատկանող վիրտուալացման ծառայությունների համար ևս կատարվել են որոշակի շտկումներ՝
CVE-2024-22254 (CVSS կատալոգում միավորը՝ 7.9) – ESXi-ում առկա аn out-of-bounds տիպի խոցելիություն։
CVE-2024-22255 (CVSS կատալոգում միավորը՝ 7.1) – UHCI USB controller–ում տվյալների բացահայտման խոցելիություն։
Առ այս պահը խնդիրները լուծվել են հետևյալ տարբերակներում՝
Որպես ժամանակավոր լուծում, հաճախորդներին հորդորվում է և խորհուրդ տրվում բոլոր USB controller–ները հեռացնել վիրտուալ մեքենայից:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/