Ուկրաինայում ձերբակալել է հանցագործ եռյակը

Ուկրաինայում ձերբակալել է հանցագործ եռյակը

Ուկրաինայի կիբերոստիկանությունն ամբողջ աշխարհի մասշտաբով օգտատերերի ավելի քան 100 միլիոն էլ․ հասցեների և Instagram-ի օգտահաշիվների առևանգման կասկածանքով, երեք անձի է ձերբակալել։

Ձերբակալված կասկածյալները երկրի տարբեր շրջաններում բնակվող հանցավոր խմբի անդամներ են: Եթե նրանք ի վերջո մեղավոր ճանաչվեն, նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպասվում։

Իշխանությունների կողմից փոխանցված տվյաների համաձայն, նրանք ձերբակալվել են կոպիտ ուժային հարձակումների միջոցով։ Խումբը գործել է ղեկավար անձի հանձնարարականով, որը հաքերային առաջադրանքները բաշխել է հանցախմբի անդամների միջև։

Նրանք, ովքեր գնել են հափշտակված ինֆորմացիան, օգտագործել են վտանգված հաշիվները՝ մի շարք խարդախ սխեմաներ իրականացնելու համար։

ԱՄՆ–ի արդարադատության նախարարության (DoJ) փոխանցմամբ, Պուրբեկը, ով իրեն մեղավոր է ճանաչել, 2017 թվականին գնել էր համակարգչային սերվերի access–ները և այն կիրառել բժշկական գրառումներ և տվյալներ պարունակող այլ փաստաթղթեր հավաքելու համար: Ձեռք բերված ինֆորմացիոն փաթեթում ներառված էին ավելի քան 43,000 անհատների տվյալներ, ինչպիսիք են՝ անուն–ազգանունները, հասցեները, ծննդյան տարեթվերը և սոցիալական ապահովության համարները:

Ամբաստանյալը ստվերային շուկաներից նաև հավատարմագրեր է ձեռք բերել, որոնք իրեն չարտոնված մուտք են ապահովել դեպի սերվերներ։

Փըրբեքը համաձայնել է ավելի քան 1 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել տուժած 19 զոհերին։

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/