Վճարային համակարգի խոցելիության պատճառով Revolut-ին սպառնում է 20 միլիոն դոլարի կորուստ

Վճարային համակարգի խոցելիության պատճառով Revolut-ին սպառնում է 20 միլիոն դոլարի կորուստ

Հաքերներն օգտագործել են Revolut-ի վճարային համակարգերի անհայտ խոցելիությունը՝ ընկերության կապիտալից ավելի քան 20 միլիոն դոլար գողանալու նպատակով:

Միջադեպի մասին զեկուցել է Financial Times-ը` վկայակոչելով բազմաթիվ անանուն, սակայն հավաստի աղբյուրներ: Շահագործումը հրապարակայնորեն չի բացահայտվել:

Խնդիրն առաջին անգամ հայտնաբերվել է 2021 թվականի վերջին: Զեկույցում ասվում է, որ կազմակերպված հանցավոր խմբերն օգտագործել են loophole՝ «անհատ-օգտատերերին կոչ անելով կատարել թանկարժեք գնումներ, որոնց ընթացքը հետագայում մերժվում է»: Այնուհետև վերադարձված գումարները կանխիկացրել են բանկոմատներից:

Խոցելիության վերաբերյալ ճշգրիտ տեխնիկական մանրամասները դեռևս անհայտ են:

Ընդհանուր առմամբ գողացվել է մոտ 23 միլիոն դոլար: Գումարի որոշ մասը հնարավոր է եղել վերադարձնել: Նշվում է, որ զանգվածային խարդախության սխեման հանգեցրել է մոտ 20 միլիոն դոլարի զուտ վնասի:

Բացահայտումը հստակեցվեց այն ժամանակ, երբ Interpol-ը հայտարարեց OPERA1ER անունով ֆրանսախոս հաքերային խմբի ղեկավարի ձերբակալության մասին: Այն առնչվում է ֆինանսական հաստատություններին և mobile banking ծառայություններ մատուցող ընկերություններին և կիրառում է՝ malware ծրագրեր, phishing-ային արշավներ և լայնածավալ Business Email Compromise (BEC) սխեմաներ:

 

Աղբյուրը՝ https://thehackernews.com/