WordPress LiteSpeed Plugin-ի խոցելիությունը ավելի քան 5 միլիոն կայք է վտանգել

WordPress LiteSpeed Plugin-ի խոցելիությունը ավելի քան 5 միլիոն կայք է վտանգել

WordPress-ի LiteSpeed Cache հավելվածում նոր խոցելիություն է բացահայտվել, որը հաքերներին թույլ է տալիս համակարգերում և ցանցերում ընդլայնել իրենց հնարավորություններն ու արտոնությունները։

Խոցելիությունը որակվում է որպես CVE-2023-40000։ Ներկա պահին այն վերացվել է դեռևս միայն 5.7.0.1 տարբերակում:

LiteSpeed Cache–ն օգտագործվում է կայքի աշխատանքը բարելավելու համար: Այն ավելի քան հինգ միլիոն բեռնում ունի: Plugin-ի վերջին 6.1 տարբերակը թողարկվել է 2024 թվականի փետրվարի 5-ին։

WordPress-ի փոխանցմամբ CVE-2023-40000-ը օգտատերերի user input sanitization–ի և output–ի բացակայության արդյունքն է: Խոցելիությունն արմատավորված է update_cdn_status() անունով ֆունկցիայի մեջ։

WordPress LiteSpeed Plugin

Wordfence-ի բացահայտան արդյունքում ևս մեկ XSS խոցելիություն նկատվեց նույն հավելվածում (CVE-2023-4372, CVSS կատալոգում միավորը՝ 6.4): Այն հասցեագրված է 5.7 տարբերակին։

«Սա հաքերներին հնարավորթյուն է տալիս արտոնություններ ստանալ և կամայական վեբ սկրիպտներ ներմուծել էջեր, որոնք օգտատերերի մուտք գործելուց անմիջապես հետո սկսում են ակտիվանալ», – նշում է Իսթվան Մարտոնը:

Աղբյուրը՝ https://thehackernews.com/