X (Twitter)-ը հավաքագրում է պրեմիում օգտատերերի բիոմետրիկ տվյալները

X (Twitter)-ը հավաքագրում է պրեմիում օգտատերերի բիոմետրիկ տվյալները

X սոցիալական հարթակը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, թարմացրել է իր privacy policy-երը՝ հավաքագրելու իր պրեմիում օգտատերերի բիոմետրիկ տվյալները:

Սոցիալական մեդիայի գերատեսչությունը Bloomberg-ին հայտնել է, որը առաջինն է հայտնաբերել  և բարձրաձայնել այս փաստի մասին: Տվյալ փոփոխությունը սահմանափակվում է միայն պրեմիում դասի օգտատերերի տվյալների հավաքագրմամբ: Նպատակը մեկն է՝ բիոմետրիկ տվյալների հաքավագրմամբ կասեցնել նմանակման փորձերը և հարթակն ավելի անվտանգ ու հուսալի դարձնել:

Այդ նպատակով օգտատերերին հնարավորություն կտրվի տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ և լուսանկար՝ ինքնության համապատասխանության և ստուգման համար՝ օգտագործելով նաև բիոմետրիկ տվյալները: Այնուամենայնիվ, ներկայումս հստակություն չկա այն մասին, թե ինչպես է այն նախատեսում հավաքել օգտատերերի տվյալները և որքան ժամանակ այդ տեղեկատվությունը կպահվի իր համակարգերում:

Update-ը տեղի ունեցավ օրեր առաջ, երբ X-ը ներկայացրեց բոլորովին նոր ու թարմացված գործառույթներ, որոնք կազմակերպություններին թույլ են տալիս իրենց պրոֆիլներում ցուցադրել աշխատատեղերի ցուցակները:

Այս մայիսի սկզբին X-ն իր հարթակում գործարկեց նաև encrypted direct messages (DMs) աջակցությունը: Ընկերության գործադիր տնօրեն՝ Իլոն Մասկը նաև նշեց , որ օգտատերերը կկարողանան տեսազանգեր իրականացնել X հարթակի միջոցով` առանց իրենց հեռախոսահամարը կցելու և նշելու:

Սա դեռ ամենը չէ: Ընկերությունն իր գալիք անելիքների և նոր մշակված քաղաքականության մեջ նախատեսում է «հասանելի դարձնել հավաքագրված տեղեկատվությունը և հանրությանը հասանելի այն դարձնել, որպեսզի մաքասիմալ կերպով վերապատրաստի արհեստական ինտելեկտի մոդելները»:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/