Zeus և IcedID Malware-ների հիմնադիրն իրեն մեղավոր է ճանաչել

Zeus և IcedID Malware-ների հիմնադիրն իրեն մեղավոր է ճանաչել

Ուկրաինայի քաղաքացին իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ում 2009 թվականի մայիսից մինչև 2021 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում երկու՝ Zeus և IcedID Malware-ային սխեմաներում իր ունեցած ներգրավածության համար:

37-ամյա Վյաչեսլավ Իգորևիչ Պենչուկովը (նույն ինքը՝ Վյաչեսլավ Իգորովիչ Անդրեևը), ձերբակալվել է Շվեյցարիայի իշխանությունների կողմից և հանձնվել ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին։ Նա 2012 թ.-ին ընդգրկվել էր ամենաշատ փնտրվողների ցանկում:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը (DoJ) Պենչուկովին նկարագրել է որպես երկու Malware ծրագրերի տարածման առաջնորդ, որոնց կիրառմամբ հազարավոր համակարգիչներ և ցանցեր ռիսկի են ենթարկվել և սատարել միլիոնավոր դոլարների հափշտակման օպերացիային:

Ամբաստանյալը նաև մեղադրվում է տարբեր հարձակվողական արշավներում ակտիվ ներգրավածության համար՝ օգնելով առաջնորդել այն հարձակումները, որոնք ներառել էին՝ IcedID (aka BokBot) malware-ը:

Մարկ Սոկոլովսկին, ով 2022 թվականի մարտին ձերբակալվեց Նիդեռլանդների իշխանությունների կողմից, առաջնորդվում էր malware-as-a-service (MaaS) մոդելով:

Stealer-ի նոր կատարելագործված RecordBreaker տարբերակը վերջերս զգալիորեն նկատելի դարձավ լայնամասշտաբ թիրախներում:

Մեղադրյալին վերագրվեցին մի շարք այլ խարդախություններ, ի թիվս որոնց իրականացվեցին նաև՝ փողերի լվացում, օգտահաշիվների և կոնֆիդենցիալ տվյալների գողացում:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/