Աֆրիկայում ձերբակալվել են 14 կասկածյալ կիբերհանցագործներ

Աֆրիկայում ձերբակալվել են 14 կասկածյալ կիբերհանցագործներ

INTERPOL-ի ջանքերով Աֆրիկյան 25 երկրներում իրավապահ մարմինների համակարգված գործողությունը հանգեցրեց 14 կասկածյալ կիբերհանցագործների ձերբակալության:

Քննիչները բացահայտել են 20674 կիբեր ցանցեր, որոնք կապված են ավելի քան 40 միլիոն դոլարի ֆինանսական կորուստների հետ:

Գործողության շրջանակներում Կամերունում ձերբակալվել են երեք կասկածյալներ, որոնք կապված են 850 հազար դոլար արժողությամբ խարդախ վաճառքների հետ: Նիգերիայում ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ՝ գամբիացի օգտատիրոջից կոնֆիդենցիալ տվյալներ կորզելու համար:

Կիբերցանցերը ներառում են՝ 3786  command-and-control (C2) սերվերներ, 14134 IP հասցե, 1415 ֆիշինգային հղումներ և domain-ներ, ինչպես նաև՝ URL-ներ, IP-ներ և botnet-եր:

Group-IB-ը նույնականացրել է domain-ները, URL-ները և սերվերի IP հասցեները, որոնք օգտագործվում են ֆիշինգային և malware ծրագրերի հարձակումներում:

Վերջին բացահայտումը հիմնված է Africa Cyber Surge գործողության հաջողության վրա, որը մեկնարկել է 2022 թվականի հուլիսին՝ կիբերհանցագործության դեմ պայքարի նպատակով:

Առաջին փորձը հանգեցրեց 11 անձի ձերբակալմանը և Eritrean dark web շուկայի ապամոնտաժմանը, որը մասնագիտացած է հաքերային գործիքների և ավելի քան 200,000 ենթակառուցվածքի վաճառքի մեջ:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/