Android TV-երը կիբերհարձակումների կիզակետում են

Android TV-երը կիբերհարձակումների կիզակետում են

Նկատվել է, որ Pandora կոչվող Mirai botnet հարձակումներ է գործում Android-based TV հեռուստացույցների վրա և դրանք օգտագործում որպես botnet-ների մի մաս` distributed denial-of-service (DDoS) հարձակումներ իրականացնելու համար:

«Հավանական է, որ այս թարմացումը հասանելի է դարձել մի շարք կայքերի ներբեռնման համար, քանի որ այն հասանելի է հանրությանը Android Open Source Project թեստային key-ով», – ասվում է ռուսական ընկերության կողմից լուսաբանված վերլուծության մեջ:

Հավելվածների ցանկը հետևյալն է՝

  • Latino VOD (com.global.latinotvod)
  • Tele Latino (com.spanish.latinomobile)
  • UniTV (com.global.unitviptv)
  • YouCine TV (com.world.youcinetv)

Արշավի առաջնային թիրախներն են էժան Android TV-երը, ինչպիսիք են՝ Tanix TX6 TV Box-ը, MX10 Pro 6K-ը և H96 MAX X3-ը, որոնք հավաքված են Allwinner-ի և Amlogic-ի չորս միջուկային պրոցեսորներով, ինչը նրանց դարձնում է իդեալական և նպատակային թիրախ DDoS հարձակումների համար:

Նման հաձակումներն ու հնարավոր ռիսկերը մեղմելու համար օգտատերերին խորհուրդ է տրվում թարմացնել իրենց սարքերը և հետևել ծրագրակազմի ներբեռնմանը միայն վստահելի աղբյուրներից:

 

Աղբյուրը՝ https://thehackernews.com/