Apple-ը նոր կանոններ է սահմանում 

Apple-ը նոր կանոններ է սահմանում 

Apple-ն իր ծրագրավորողներից պահանջել է ներկայացնել որոշ API-ներ՝ iOS 17, iPadOS 17, macOS Sonoma, tvOS 17 և watchOS 10 համակարգերից տվյալների հավաքագրման չարաշահումը կանխելու համար:

«Սա կօգնի համոզվել, որ հավելվածներն օգտագործում են այս API-ները միայն մասնահատուկ նպատակների համար», – ասվում է ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Որպես այս գործընթացի մի մաս, դուք պետք է ընտրեք մեկ կամ մի քանի հաստատված պատճառ, որոնք ճշգրտորեն արտացոլում են, թե ինչպե՞ս է ձեր հավելվածն օգտագործում API-ը: Ձեր հավելվածը կարող է օգտագործել API-ը՝ միայն ձեր իսկ ընտրած պատճառներով»:

API-ները հետևյալն են՝

  • File timestamp APIs

  • System boot time APIs

  • Disk space APIs

  • Active keyboard APIs, and

  • User defaults APIs

Apple-ը նշում է, որ քայլեր է ձեռնարկում, որպեսզի API-ների կիրառումը չչարաշահվեն ծրագրավորողների կողմից՝ սարքի ազդանշանները հավաքագրելու համար: Դրանք կարող են օգտագործվել տարբեր հավելվածների և կայքերի uniquely identify users-երի համար:

«Անկախ նրանից, օգտատերը ձեր հավելվածին հետևելու թույլտվություն տալիս են, թե՝ ոչ, մատնահետքը չի թույլատրվում», – բացահայտորեն զգուշացնում է Apple-ը:

«Ձեր հավելվածը կամ SDK-ն պետք է հայտարարի մեկ կամ մի քանի հաստատված պատճառ, որոնք ճշգրտորեն կարտացոլեն այս API-ներից յուրաքանչյուրի օգտագործումը և դրանց օգտագործումից ստացված տվյալները»:

«Դուք կարող եք օգտագործել այս API-ները և դրանց օգտագործումից ստացված տվյալները միմիայն հայտարարված պատճառներով: Այս հայտարարված պատճառները պետք է համապատասխանեն հավելվածի գործառույթներին, ինչպես ներկայացված են օգտատերերին»:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/