Սպառնալիքների հեղինակները սկսել են առավել հաճախ կիրառել YouTube-ի բացատրողական տեսանյութերը Raccoon, RedLine և Vidar խարդախ ծրագրերը տարածելու համար:
CloudSEK-ի փորձագետի հաղորդմամբ. «Տեսանյութերը գայթակղում են մի շարք օգտատերերի` ենթադրյալ էֆֆեկտ ստեղծելով, թե ինչպես կարելի է ներբեռնել և կիրառել՝ Photoshop, Premiere Pro, Autodesk 3ds Max, AutoCAD մեծածավալ ծրագրերը, որոնք լսարանին հասանելի են միմիայն վճարովի տարբերակով»:
Հարձակումներից պաշտպանվելու մեխանիզմն իր մեջ ներառում կոմպետենտ ծրագրավորողների և համապատասխան ծրագրեր, որոնք պատասխանատու են պոտենցիալ թիրախների նույնականացման և հնարավոր հարձակումներից համակարգերը զերծ պահելու համար:
Ժամը 5-ից 10-ը ժամանակահատվածում ներբեռնված տեսանյութերը ամեն ժամը մեկ վերբեռնվում են տեսանյութերի հարթակ, ընդ որում սպառնալիքների հեղինակներն օգտագործում են որոնողական համակարգի օպտիմալացման (SEO) տեխնիկան, որպեսզի տեսանյութերը հայտնվեն որոնումենրի տոփերում:
Զարգացումը տեղի է ունենում տեղեկատվության գողացման նոր ուղիների աճի ֆոնին, ինչպիսիք են՝ SYS01stealer, S1deload, Stealc, Titan, ImBetter, WhiteSnake և Lumma-ն, որոնք ներկայացված են վաճառքի և հանրաճանաչ հավելվածների և ծառայությունների անվան տակ ունեն կոնֆիդենցիալ տվյալներ թալանելու հնարավորություն:
Աղբյուրը՝ TheHackernews.com