Lazarus Group-ը կրիպտոարժույթով 900 միլիոն դոլար է լվացել

Lazarus Group-ը կրիպտոարժույթով 900 միլիոն դոլար է լվացել

Խաչաձև շղթայական հանցագործությունների միջոցով մոտ 7 միլիարդ դոլար է կրիպտոարժույթով լվացվել: Հանցագործությունը վերագրվում է Lazarus Group-ին:

«Քանի որ ավանդական կազմակերպությունները շարունակում են ենթարկվել առգրավումներին և պատժամիջոցներին, կրիպտո-հանցագործությունների աճը  նույնպես աճում է», – ասվում է blockchain վերլուծական ընկերության՝ Elliptic-ի նոր զեկույցում:

Ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեայի հաքերային խմբի կողմից գողացվել է մոտ 240 միլիոն դոլարի կրիպտոարժույթ, որոնք ուղղված են եղել՝ Atomic Wallet-ին ($100 մլն), CoinsPaid-ին ($37,3 մլն), Alphapo-ին ($60 մլն), Stake.com-ին ($41 մլն) և CoinEx (31 միլիոն դոլար)-ին:

Cryptocurrency

Հաքերներին վերագրվել է նաև Avalanche Bridge-ը, որի արդյունքում ավանդադրվել է ավելի քան 9500 բիթքոին՝ միաժամանակ օգտագործելով խաչաձեւ շղթայական լուծումներ թալանված ակտիվների մի մասը տեղափոխելու համար:

Բացահայտումները կատարվեցին և լուսաբանվեցին այն ժամանակ, երբ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը (NIS) նախազգուշացրերց Հյուսիսային Կորեայի կողմից իր նավաշինության ոլորտի վրա իրականացված հարձակման մասին:

«Հյուսիսկորեական հաքերային կազմակերպությունների կողմից օգտագործվող հաքերային մեթոդները նախատեսված են եղել անվտանգության համակարգերը շրջանցելու համար, ինչպես նաև ներքին աշխատակիցներին ֆիշինգային նամակներ ուղարկելով՝ վնասակար կոդեր տեղադրելու համար», – ասվում է գործակալության կողմից տարածված զեկույցում:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/